Կատալոնիայում պայքարում են անտառային հրդեհի դեմ
Կատալոնիայում պայքարում են անտառային հրդեհի դեմ։ Տարագոնայի նահանգի Պաուլսի լեռներում արդեն այրվել է ավելի քան 150 հեկտար տարածք։
«Ռոյթերս»-ի տարածած կադրերում երևում է, թե ինչպես են փրկարարները մինչ այժմ փորձում մարել կրակի օջախները։
Տեղական իշխանությունների հայտարարությամբ՝ փրկարարներին դժվար գիշեր է սպասվում, քանի որ ուժեղ քամի է։
Հրդեհի պատճառով հարակից քաղաքներում արգելվել է բնակիչների տնից դուրս գալը։ Իրականացվել է նաև կանխարգելիչ տարհանում։ Փրկարար ծառայության տվյալներով՝ հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է 75 ջոկատ, այդ թվում՝ 16 օդային։ Ուժեղ քամուն դիմակայելու նպատակով ներգրավված են հատուկ ինքնաթիռներ։