Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնը վերադարձել է Բարսելոնա, ոստիկանությունը փնտրում է նրան
Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնը վերադարձել է Բարսելոնա, ոստիկանությունը փնտրում է նրան։
BBC-ի փոխանցմամբ՝ Պուչդեմոնին Իսպանիայում ազատազրկում է սպառնում։ Նա մեղադրվում է 2017 թվականի Կատալոնիայի անկախության հանրաքվեի գործով։ Պուչդեմոնը 2017 թվականից աքսորված է Իսպանիայից և հիմնականում ապրում է Բրյուսելում։
Ինչպես տեղեկացնում է «BBC»-ն, այսօր Կատալոնիայի նախկին ղեկավարը հայտնվել է Բարսելոնայում տեղի խորհրդարանի շենքի դիմաց ու դիմել աջակիցներին։ Պուչդեմոնի խոսքով՝ հանրաքվեի անցկացումը հանցագործություն չէր և երբեք էլ չի լինի։
«BBC»-ի տեղեկություններով՝ շատերն ակնկալում էին, որ այսօր Կառլես Պուչդեմոնը ներկա կլինի Կատալոնիայի նոր ղեկավարի նշանակման արարողությանը, սակայն խորհրդարանում տեղի ունեցած միջոցառմանը նրան ուշադրություն չեն դարձրել։
Ոստիկանությունից հայտնում են, որ Պուչդեմոնի ձերբակալման օպերացիան արդեն սկսվել է, իսկ Բարսելոնայից ելքերը արգելափակված են։