Կասիմ-Ժոմարտ Տոկաև. Ղազախստանը հատուկ նշանակություն է տալիս Անդրկասպյան նավահանգիստների արդիականացմանը
Մենք մեծ ներուժ ունենք տրանսպորտի ոլորտում՝ Արևմուտքի և Արևելքի միջև կապի զարգացման ուղղությամբ, – այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը Թուրքմենստանում՝ Խաղաղության և վստահության միջազգային տարվան նվիրված միջազգային ֆորումի ժամանակ։
Նրա խոսքով՝ Ղազախստանը հատկապես մեծ կարևորություն է տալիս Տրանսկասպյան նավահանգիստների արդիականացմանը։
«Մենք ստեղծում ենք բարենպաստ պայմաններ երկարաժամկետ նախագծերի համար։ Մենք ունենք նաև մեծ ներուժ տրանսպորտային ուղղությամբ՝ Արևմուտք-Արևելք կապի ոլորտում։ Մենք մասնակցում ենք տրանսպորտային համակարգերի զարգացմանը Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ միասին», – նշել է Քասիմ-Ժոմարտ Տոկաևը։