Կաշառք վերցնելու փաստով ձերբակալել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի բաժիններից մեկի ղեկավարին
Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները մեծ քանակությամբ կաշառք վերցնելու փաստով ձերբակալել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի էկոնոմիկայի և գույքի կառավարման ծառայության բաժիններից մեկի ղեկավար Հ.Ն.-ին:
ՊԱԾ-ի տեղեկությամբ, հետաքննությունը պարզել է, որ Հ.Ն.-ն Նինոծմինդայում գտնվող պետական սեփականություն հանդիսացող արոտավայրից օգտվելու դիմաց Վրաստանի երկու քաղաքացուց կաշառքի տեսքով պահանջել է 30 000 լարի գումար (10 423 դոլլար), որտեղից նախապես վերցրել է 3000 լարին (1050 դոլլար):
«Հետաքննությունն ընթանում է մեծ քանակությամբ կաշառք վերցնելու փաստով»,- նշված է ՊԱԾ-ի տեղեկության մեջ: