Կառուցվում է հուշարձան՝ ի հիշատակ 2023 թվականի Շովիի աղետի ժամանակ զոհվածների
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ Շովում, այսպես կոչված «երկաթյա ջրի» շրջակայքում, կառուցվում է հուշարձան՝ նվիրված 2023 թվականի տարերային աղետի զոհերի հիշատակին։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն ծանոթացել է հուշարձանի շինարարական գործընթացին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գոչա Էնուկիձեի և Ռաչա-Լեչխումի ու Ներքին Սվանեթիի պետական ներկայացուցիչ Պապունա Մարգվելիձեի ուղեկցությամբ։
«Հուշարձանը կառուցվում է 2023 թվականի օգոստոսի 3-ին տեղի ունեցած տարերային աղետի զոհերի հիշատակը հարգելու նպատակով։ Նախագիծը ֆինանսավորվում է տեղական բյուջեից, իսկ դրա ավարտը նախատեսվում է 2025 թվականի օգոստոսին։ Ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը նախատեսում է վերակառուցել կամ կառուցել այն երկու կամուրջները, որոնք վնասվել էին տարերքի հետևանքով և տանում են դեպի Շով», – նշված է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրությունում։

