Կարծում եմ, պետք է քննարկվի, ցանկանում եք թե ոչ այնպիսի մեխանիզմով անդամագրվել ՆԱՏՕ֊ին, որի շնորհիվ 5֊րդ հոդվածը կծածկի Վրաստանի կողմից վերահսկվող տարածքը. Անդերս Ֆոգ Ռասմուսեն
Վրաստանը շատ լուրջ պետք է մոտենա բարեփոխումների հարցին և շարունակի դրանք, ոչ միայն ռազմական ոլորտում,֊ այս մասին ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է Թբիլիսիում ընթացող, տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի և Մաքքեյնի ինստիտուտի կողմից կազմակերպված հերթով հինգերրորդ միջազգային գիտաժողին։
Նրա խոսքով, Վրաստանը լուրջ առաջընթաց է գրանցել ռազմական տեսանկյունից։
Կարծում եմ, Վրաստանը անցել է մեծ ճանապարհ և գրանցել է լուրջ առաջընթաց, առանձնապես ռազմական ոլորտում, դուք ցուցադրել եք ՆԱՏՕ֊ի չափանիշներին համապատասխան հնարավորություններ։ Դրա հետ մեկտեղ դուք ընդլայնել եք բարեփոխումների մասշտաբը։ Առաջին հերթին ուժեղացրել եք պայքարը կոռուպցիայի դեմ, դուք պետք է շարունակեք այդ ճանապարհը֊, հայտարարել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը։