Թենգիզ Ցերցվաձե. Կարծում եմ, որ բաց տարածքում շնչադիմակ կրելու պարտավորության չեղարկումը չի հանգեցնի դեպքերի ավելացման, դա ցույց կտա հետագա երկու շաբաթը
Չնայած Վրաստանում սահմանափակումները համեմատաբար ավելի քիչ էին, խելամիտ և չափավոր, քան այլուր, մեղմացումը այստեղ սկսվեց ավելի շուտ, – ասաց Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:
Նա ասաց, որ եթե հասարակությունը հետևի կանոնակարգերին, ապա կորոնավիրուսի դեպքերը չեն ավելանա:
«Ի վերջո, մնացել էր միայն տեղաշարժի արգելքը և շնչադիմակ կրելը: Հասարակությունն էլ է հոգնել դրանից: Քանի որ հասարակության մեծ մասն ուներ այդ պահանջը, և դինամիկան կայուն էր և մի փոքր նվազում էր, երրորդ ալիքի գագաթնակետն ավարտված է, կառավարությունը կայացրեց այս որոշումը: Իմ կարծիքով, եթե մենք հավատարիմ մնանք մյուս երկու կանոնակարգերին, մեկը՝ փակ տարածքում կրենք շնչադիմակ և խուսափենք մարդաշատ վայրերից, ապա կարոծում եմ, որ բաց տարածքում այս պարտականության չեղարկումը չի առաջացնի դեպքերի ավելացում, ինչը իմ կարծիքով, հնարավոր է արդարացվել, հնարավոր է՝ ոչ: Դա ցույց կտա հետագա երկու շաբաթը: Ոչ ոք ինձ չի հարցրել, բայց ես անձամբ կողմնակից էի բաց տարածքում շնչադիմակներ կրելը չեղարկելուն», – ասաց Ցերցվաձեն: