Կարծում եմ, մարտի վերջից կկարողանանք պատվաստումները սկսել «Աստրազենեկայի» պատվաստանյութով. Թամար Գաբունիա
Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի գնահատմամբ, Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը կսկսվի մարտի վերջին:
«Կարծում եմ մարտի վերջից մենք իրականում կարող ենք սկսել պատվաստել «Աստրազենեկայի» պատվաստանյութով: Գուցե մինչ այդ «Փայզերը» հասնի մեզ: Ապրիլին այն ավելի կընդլայնվի, քանի որ մենք ակնկալում ենք լրացուցիչ չափաբաժիններ», – ասել է Թամար Գաբունիան:
Ըստ Գաբունիայի, Հիվանդությունների վերահսկման կենտրոնը մինչև շաբաթվա վերջ կվճարի «Աստրազենեկայի» առաջին չափաբաժինների համար, որոնք աստիճանաբար կներմուծվեն երկիր:
Նրա խոսքով ՝ Վրաստանը «Աստրազենեկայի» պատվաստանյութը գնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեխանիզմի միջոցով: