Կարծում եմ, Հայաստան-Վրաստան հարաբերությունները պետք է զերծ լինեն աշխարհաքաղաքական ազդեցությունից. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները պետք է էլ ավելի խորացնել:
Վրաստան-Հայաստան հարաբերությունների շուրջ Առաջին ալիքին բացառիկ հարցազրույց է տվել Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները չպետք է հիմնված լինեն աշխարհաքաղաքական ազդեցությունների վրա:
«Վրաստանը բարեկամ երկիր է: Վրաստանի և Հայաստանի եղբայրական հարաբերությունները պետք է զարգանան, քանի որ մենք եղբայրական երկրներ ենք և գործընկերներ: Մեր կուսակցության ծրագրում Վրաստանը որոշիչ դեր ունի Հայաստանի համար:
Կարծում եմ, մեր հարաբերությունները պետք է զերծ լինեն աշխարհաքաղաքական ազդեցությունից: Երբեմն, մեր հարաբերությունների վրա են ազդում աշխարհաքաղաքական գործոններ և ցավոք, այդ գործոնները ոչ միշտ են դրական: Երբեմն ունենք բացասական»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Նա համարում է, որ Վրաստանը և Հայաստանը պետք է ձևավորեն հարաբերություն, որը կլինի զատ աշխարհաքաղաքական գործոններից:
«Կարծում եմ, մենք պետք է ձևավորենք հարաբերություն, որը կլինի զատ աշխարհաքաղաքական գործոններից: Հայաստանը և Վրաստանը պետք է խորացնեն հարաբերությունը բոլոր ոլորտներում, ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ոլորտներում և պետք է զարգանան նաև հարաբերությունները ժողովուրդների միջև»,- հայտնել է Առաջին ալիքին Նիկոլ Փաշինյանը: