Կարող ենք հստակ ասել, որ ռազմական նավերի այցերը ծառայում են միայն և միայն տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Լևան Իզորիա
Կարող ենք հստակ ասել, որ ռազմական նավերի այցերը ծառայում են միայն և միայն տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,-այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար, Լևան Իզորիան:
Ինչպես նշել է նախարարը, ԱՄՆ-ի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներիկողմից ռազմական նավերի այցերը ուղղված են նրան, որ համատեղ ջանքերով արվի առավելագույնս, քանզի Վրաստանը պաշտպանված լինի ցանկացած վտանգից:
«Երբ զրուցում ենք պաշտպանության բարձր որակի մասին, այդ թվում ռազմական մասնիկը կարևոր գործոններից մեկն է: Դինամիկան, որն ունենք, առանձնապես այս տարի, երբ Ամերիկայի և ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների հետ հարաբերությունների զարգացման տեսանկյունից աննախադեպ են: Մեկ շաբաթ առաջ հյուրընկալել ենք ՆԱՏՕ-ի չորս նավի և այդ այցերը շարունակվելու են ողջ տարվա ընթացքում: Չնայած Ռուսաստանի արձագանքին, կարող եմ ասել, որ ռազմական նավերի այցերը ծառայում են միայն և միայն տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,-հայտարարել է Լևան Իզորիան: