Կարող եմ հպարտությամբ ասել, որ Վրաստանի առողջապահության համակարգը իրեն հաջողությամբ դրսևորեց մարտահրավերի ժամանակ. Գիորգի Գախարիա
Կարող եմ հպարտությամբ ասել, որ Վրաստանի առողջապահության համակարգը, նախարարի գլխավորությամբ իրեն հաջողությամբ դրսևորեց մարտահրավերի ժամանակ,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է առողջապահության նախարարի մեկամյա զեկույցի շնորհանդեսի ժամանակ:
Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, գլոբալ համավարակը ոչ միայն Վրաստանի առողջապահական համակարգի, այլ համաշխարհային մարտահրավեր է:
«Կարող եմ հպարտությամբ ասել, որ Վրաստանի առողջապահության համակարգը, նախարարի գլխավորությամբ իրեն հաջողությամբ դրսևորեց մարտահրավերի ժամանակ: Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ ոչինչ չի ավարտվել, ամեն բան շարունակվում է, և մեր քաղաքացիներին հանգստացնում են այստեղ նստածների դեմքերը, որոնք ես այսօր տեսնում եմ: Էլ չենք ասում, որ սա համակարգային նախարարություն է, որն ընդգրկում է մեր կյանքի շատ, շատ կարևոր ոլորտներ: Վերջին ամիսներին նախարարությունում մեկնարկած բարեփոխումները չափազանց կարևոր են», – ասել է Գիորգի Գախարիան: