Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարում է, որ Համասը Իսրայելին է հանձնել չորս պատանդների մարմինները

22:48, 13.10.2025

Համասը Իսրայելին է հանձնել չորս պատանդների մարմինները: Տեղեկությունը հաստատում են Իսրայելի պաշտպանության ուժերը: Մարմինները կտեղափոխվեն բժշկական հաստատություն՝ դիահերձման համար:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարում է, որ մարմիններն արդեն հանձնվել են իսրայելական կողմին:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նաև Իսրայելի իշխանություններին է հանձնել չորս մահացած պատանդների մարմինները», – ասվում է հայտարարության մեջ:

Նմանատիպ