Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անհանգստացած է Գազայի ամենամեծ հիվանդանոցում Իսրայելի ռազմական գործողություններով
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ICRC) անհանգստացած է Գազայի ամենամեծ հիվանդանոցում Իսրայելի ռազմական գործողություններով։
Կազմակերպության կարծիքով՝ հիվանդանոցում տուժածների, հիվանդների և բուժանձնակազմի անվտանգությունը պետք է պաշտպանված լինի։
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսն ասում է, որ ինքը սարսափած է Ալ-Շիֆայի հիվանդանոցում իսրայելական ռազմական գործողություններից, և որ հիվանդանոցները մարտադաշտեր չեն:
Միաժամանակ տեղեկություններ են տարածվում, որ իսրայելցի զինվորականները հոսպիտալի տարածքում հարցաքննություններ են անցկացնում։