Կարմիր Խաչը հաստատում է «Համաս»-ի կողմից գերեվարված 24 պատանդների ազատ արձակումը, կազմակերպությունն ապահովել է նրանց տեղափոխումը Գազայից Եգիպտոսի սահման
Կարմիր Խաչը հաստատում է ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված 24 պատանդների ազատ արձակումը։
Միջազգային մարդասիրական կազմակերպությունն ապահովել է պատանդների տեղափոխումը Գազայից Եգիպտոսի սահման՝ Ռաֆահի անցակետ։
24 պատանդների ազատ արձակման մասին տեղեկությունը հաստատում է նաեւ Քաթարը, որը հանդիսանում է Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի համաձայնագրի միջնորդը։ Կատարի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ ազատ արձակված խմբավորումների թվում կա 13 իսրայելցի, 10 թայլանդցի և մեկ ֆիլիպինցի։
Հիշեցնենք, որ Թաիլանդի վարչապետը հայտարարել էր, որ «Համասը» ազատ է արձակել 12 թայլանդցի պատանդների։