Կարմիր Խաչ. Գազայի հատվածում իրավիճակը մոտենում է հումանիտար աղետի
Գազայի հատվածում իրավիճակը մոտենում է հումանիտար աղետի,- հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն կոչ է արել «պաշտպանել Գազայում գտնվող խաղաղ բնակիչներին, անկախ նրանից՝ նրանք փորձում են տարհանվել, թե տեղում մնալ»:
Հայտարարության համաձայն՝ Իսրայելի պաշտպանության բանակի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողություններ են ընթանում բնակեցված վայրերում և հիվանդանոցների շրջակայքում։
«Մեր աչքի առաջ մարդկային անտանելի ողբերգություն է ծավալվում»,- ասված է հայտարարության մեջ։
Կարմիր Խաչը հայտարարել է, որ շրջանում ստացվող մարդասիրական օգնությունն ընդհանուր առմամբ անբավարար է: