Կարմիր ծովում հունական բեռնատար նավի վրա հուսիթների հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, 15-ը՝ անհետ կորած է

22:05, 09.07.2025

Կարմիր ծովում, հունական բեռնատար նավի վրա յեմենյան «հուսիթների» հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս 15-ին դեռևս որոնում են։

«Ռոյթերս»-ի տեղեկություններով՝ փրկարարները ջրից դուրս են բերել նավի վեց անդամների։ Վեց փրկված նավաստիներն ավելի քան 24 ժամ անցկացրել են ջրում։

Eternity C բեռնատար նավում գտնվել է 25 մարդ։ Հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին՝ կեսօրին, ծովային անօդաչու սարքերով և հրթիռներով, որոնք արձակվել են արագընթաց նավերից՝ «հութի» զինյալների կողմից։ Հուլիսի 6-ին նմանատիպ հարձակման պատասխանատվությունն էլ նույնպես ստանձնել էին հութիները, որի թիրախն էր մեկ այլ բեռնատար նավ՝ Magic Seas-ը։ Նավի անձնակազմի բոլոր անդամները փրկվել էին մինչ նավի խորտակվելը։

Նմանատիպ