Կառլես Պույչդեմոնը Գերմանիայից վերադառնում է Բելգիա, որտեղ կշարունակի քաղաքական գործունեությունը

Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պույչդեմոնը Գերմանիայից վերադառնում է Բելգիա:

Նախկին նախագահը Բրյուսել է մեկնելու շաբաթ օրը, որտեղ նախատեսում է շարունակել քաղաքական գործունեությունը:

Վերջերս, Իսպանիայի գերագույն դատարանը Կառլես Պույչդեմոնի և ևս կատալոնացի հինգ քաղաքական գործիչների նկատմամբ չեղարկել էր միջազգային հետապնդումը:

Կառլես Պույչդեմոնը և ևս կատալոնացի հինգ քաղաքական գործիչները մեղադրվում էին պետական միջոցները վատնելու և խռովություն կազմակերպելու մեջ: