Կառլ Հարցել. Ուրախ եմ, որ Եվրամիությունը Վրաստանում ամենավստահելի կառույցներից է և ցանկալի գործընկեր
Ուրախ եմ, որ Եվրամիությունը Վրաստանում ամենավստահելի կառույցներից է և ցանկալի գործընկեր,- ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը, ըստ Եվրոպայի հիմնադրամի անցկացրած հարցման, որը ցույց է տվել, որ Վրաստանի քաղաքացիների 50 տոկոսը վստահում է Եվրամիությանը: ԵՄ-ն այս առումով հետ է մնում միայն բանակից ու կրոնական ինստիտուտներից։
Նույն հարցման համաձայն՝ Վրաստանի քաղաքացիների 77 տոկոսը կողմ է արտահայտվել Եվրամիությանը Վրաստանի անդամակցությանը։ Հարցվածների 28 տոկոսը կարծում է, որ Վրաստանը կարող է Եվրամիության անդամ դառնալ առաջիկա հինգ տարում։
«Ուրախ եմ, որ Եվրամիությունը Վրաստանի ամենավստահելի ինստիտուտներից է և ցանկալի գործընկերը։ Բնակչության եվրոպական նկրտումները ավելի ուժեղ են, քան երբևէ»,- Twitter-ում գրել է Կառլ Հարցելը։