Կառլ Հարցել. Պետության պարտականությունն է պաշտպանել երեխայի իրավունքները, կարևոր է, որ ժողովրդական պաշտպանը հնարավորություն ունենա վերահսկելու փակ հաստատությունները

15:14, 05.06.2021

Երեխան իրավունք ունի բռնության զոհ չլինել, և այդ իրավունքը պետք է պաշտպանի պետությունը,- այս մասին հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը՝ Նինոծմինդայի մանկատան թեման մեկնաբանելիս:

Հարցելի խոսքով, սկզբունքորեն կարևոր է, որ ժողովրդական պաշտպանը կարողանա վերահսկել փակ հաստատությունները:

«Երեխան իրավունք ունի բռնության զոհ չլինել, և այդ իրավունքը պաշտպանելը պետության գործն է: Սա այն է, ինչ մենք բոլորս ակնկալում ենք: Ես ուզում եմ ընդգծել երեխաների բարեկեցության ապահովման կարևորությունը: Երբ խոսքը վերաբերում է ավելի լայն խնդրին, ինստիտուցիոնալացումը վաղուց արդեն դարձել է նպատակ, որի շուրջ ԵՄ-ն կառավարությունների հետ աշխատում է 2005 թվականից, այդ թվում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ: Ստեղծված իրավիճակը մեզ ստիպում է մտածել, թե արդյոք անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել այս հարցում:

Կցանկանայի բոլորին հիշեցնել, որ «Երեխայի իրավունքների օրենսգրքում» կա պարտավորություն, և որ կառավարությունը պետք է ներկայացնի գործողությունների ծրագիր և ռազմավարություն, որին ԵՄ-ն և մյուս գործընկերները ուրախ կլինեն աջակցել: Եվ վերջում, էապես կարևոր հարց է, որ օմբուդսմենը կարողանա օգտվել իր սահմանադրական իրավունքներից՝ վերահսկելու փակ հաստատությունները», – ասաց Կառլ Հարցելը:

Նմանատիպ