Կառլ Հարցել. Կողմերի միջև կայացել է շատ օգտակար և փոխադարձ հարգանքի վրա հիմնված քննարկում
Կառլ Հարցել. Կողմերի միջև կայացել է շատ օգտակար և փոխադարձ հարգանքի վրա հիմնված քննարկում

Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը հայտարարում է, որ իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև կայացել է շատ օգտակար և փոխադարձ հարգանքի վրա հիմնված քննարկում:

Նրա խոսքով, երկխոսությունը շարունակելու մասին համաձայնել են բոլորը:

«Երկարատև երկխոսությանը մասնակցելուց հետո ցանկանում եմ ասել, որ շատ ուրախ եմ, քանի որ կողմերի միջև կայացել է շատ օգտակար և փոխադարձ հարգանքի վրա հիմնված քննարկում: Ակնկալիք չունեի, որ այս հանդիպումը կբերեր վերջնական որոշման, կարծում եմ, դա կլիներ անիրական:

Մեզ հաջողվեց աշխատել երկխոսության միջոցով, ուսումնասիրել հնարավորությունները և հուսով ենք, ապագայում այս հանդիպման  շնորհիվ կբացվեն դռները: Երկխոսությունը շարունակելու մասին համաձայնել են բոլորը»,- հայտարարել է Կառլ Հարցելը: