Կարգավորիչ գործակալության կողմից հաստատվել է հաստատությունների վարակի վերահսկման կարգը, որը կդառնա ոչ միայն «կովիդ 19»-ի, այլ ուրիշ հիվանդությունների կանխարգելման հիմնական զենքը. Էկատերինե Տիկարաձե
Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար, Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, առողջապահության նախարարության գործունեության շղթայի առաջատար օղակներից մեկը, բժշկական գործունեության կարգավորման գործակալությունն է:
Նախարարի խոսքով, 2020 թվականին Վրաստանի դեղագործության պատմության մեջ կարևոր քայլ կատարվեց:
Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, կարգավորիչ գործակալության կողմից տրվել է առաջին GDP վկայագիրը, որով երկիրը տեղափոխվել է դեղամիջոցների որակի վերահսկման նոր մակարդակ:
«Ցանկանում եմ, առանձնահատուկ նշել կարգավորիչ գործակալության մեծ ներդրումը համավարակի կառավարման գործում: Գործակալության կողմից մանրակրկիտ աուդիտ է անցկացրել Վրաստանի առողջապահական համակարգում: 2020 թվականին կարգավորիչ գործակալության կողմից հաստատվել է հաստատությունների վարակի վերահսկման կարգը, որը կդառնա ոչ միայն «կովիդ 19»-ի, այլ ուրիշ հիվանդությունների կանխարգելման հիմնական զենքը», – հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն: