Կարևոր է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի վրա ռազմական ազդեցություն չլինի, քանզի այն ռազմավարական օբյեկտ է տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս. Դավիթ Զալկալիանի
Կարևոր է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի վրա ռազմական ազդեցություն չլինի, քանզի այն ռազմավարական օբյեկտ է տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Նրա խոսքով, հենց ռազմավարական օբյեկտներն են տարածաշրջանում անվտանգության երաշխիքը: Ուստի, ըստ Զալկալիանիի, բոլորը շահագրգռված են, որ նրանց բնականոն գործունեությանը ոչ մի վտանգ չսպառնի:
«Իհարկե, Հարավային Կովկասում ընթացող ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող նախագծերը մեր ամենակարևոր հետաքրքրության ոլորտն են և այս ուղղությամբ իրականացվում է մոնիտորինգ: Մենք խոսում ենք ինչպես մեր գործընկեր երկրների հետ, ում տարածքով անցնում են այդ ռազմավարական կարևոր օբյեկտները, ինչպես նաև մեր ռազմավարական գործընկերոջ ՝ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, քանի որ կարևոր է, որ այդ ռազմավարական օբյեկտները տարածաշրջանի անվտանգության երաշխիքն են: Ուստի, բոլորը շահագրգռված են, որ նրանց բնականոն գործունեությանը ոչ մի վտանգ չսպառնի: Հետևաբար, մենք մշտական կապի մեջ ենք մեր բոլոր ռազմավարական գործընկերների հետ և հետագայում էլ կշարունակենք դա:
Մենք տեսանք երկու կողմերի արձագանքը: Մեզ համար շատ կարևոր է որևէ ռազմական ազդեցություն չունենա այդ օբյեկտների վրա, քանի որ դա շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունի ինչպես ամբողջ տարածաշրջանի, այնպես էլ տարածաշրջանից դուրս գտնվող մեր բոլոր ռազմավարական գործընկերների համար, որն ապահովում է նրանց էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացումը»,- ասել է Դավիթ Զալկալիանի.
Ադրբեջանական կողմը հայտնել է, որ հայկական զինված ուժերը փորձել են հրթիռային հարվածներ հասցնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին: Սակայն Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է այդ տեղեկությունը: