Կարևոր է, հասարակության մտահոգությունը լսեն իշխանությունները, պահպանեն էներգետիկ անկախության ու տարբերակման հավասարակշռությունը, որպեսզի Վրաստանը կախված չլինի Ռուսաստանից. Քելլի Դեգնան
Կարևոր է, որ իշխանությունները լսեն, քննարկեն և հաշվի առնեն հասարակության շրջանում գոյություն ունեցող մտահոգությունները, – այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը:
Դեգնանը արձագանքել է «Նամախվան ՀԷԿ»-ի դեմ բողոքի ցույցին:
Նրա խոսքով, կարևոր է պահպանել Վրաստանի էներգետիկ անկախության ու տարբերակման հավասարակշռությունը, որպեսզի Վրաստանը էլեկտրաէներգիայի հարցում կախվածություն չունենա Ռուսաստանից:
Դեսպանի գնահատմամբ, կարևոր է հասարակությանը ներգրավել էներգետիկ նախագծերի մշակման գործում:
«Կարևոր է, որ իշխանությունները լսեն, քննարկեն և հաշվի առնեն հասարակության շրջանում գոյություն ունեցող մտահոգությունները: Արտահայտման ազատությունը և այդ մտահոգության արտահայտման ազատությունը շատ կարևոր է, ինչպես նաև կարևոր է , որ իշխանությունը ժամանակ հատկացնի և լսի այդ մտահոգությունները և աշխատի դրանց լուծման ուղղությամբ:
Կառավարությունը պետք է դա հավասարակշռի Վրաստանի էներգետիկ անկախության և տարբերակման հետ, որպեսզի Վրաստանը էլեկտրաէներգիայի պատճառով կախված չլինի Ռուսաստանից, իսկ Վրաստանի քաղաքացիները ստիպված չլինեն վճարել շատ էլեկտրաէներգիայի վճարներ: Սա դժվար հավասարակշռություն է, այնուամենայնիվ, ամենակարևորը, լսել հասարակության մտահոգությունները և ներգրավել նրանց այդ էներգետիկ նախագծերի մշակման մեջ», – հայտարարել է Քելլի Դեգնանը: