Կարևոր է, որ ազգային փոքրամասնությունները ունենան լրատվություն Վրաստանում ընթացող իրադարձությունների մասին. Բելա Օսիպովա
Հիմնական հարցը, որի պատճառով մասնակցում եմ մրցույթին, դա ազգային փոքրամասնությունների համար Վրաստանում ընթացող գործընթացների մասին լրատվության փոխանցումն է: Այս մասին հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամության թեկնածու, Իզաբելա Օսիպովան հայտարարել է հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամների ընտրական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով նա ունի հանձնաժողովի աջակցության մեծ հույս:
«Սպասումներս մեծ են, հակառակ դեպքում չէի մասնակցի մրցույթին: Իմ նպատակն է, որ լուսաբանվեն ազգային և կրոնական փոքրամասնությունների հարցերը, նրանց թեմատիկան, մշակույթը, ավանդույթները, ապրելակերպը և ադաթ ծեսերը: Շատ կարևոր է, որ ազգային փոքրամասնությունները ունենան լրատվություն Վրաստանում ընթացող իրադարձությունների մասին: Սա է հիմնական հարցը, որի պատճառով ես այստեղ եմ»,-հայտարարել է Օսիպովան:
Հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ, Բելա Օսիպովան զրուցել է այն առաջնահերթությունների մասին, որոնք վրա ուշադրություն է դարձնելու հաղթանակից հետո: