Կարևոր չէ, թե ինչ վերաբերմունք եմ ունեցել Սաակաշվիլիի հետ, ես խայտառակել եմ բանտարկյալի մորը հայհոյող վրացուն, սա վրացություն չէ. Մամուկա Խազարաձե
Ես խայտառակեցի այն վրացուն, ով գնում է բանտի դռան մոտ ու հայհոյում բանտարկյալի մորը։ Սա Վրաստանը չէ: Այսպես չի կարելի, սա վրացություն չէ,- այս մասին Բաթումիի հանրահավաքում ելույթ ունենալիս, հայտարարել է «Լելոյի» առաջնորդ Մամուկա Խազարաձեն։
Խազարաձեի հայտարարությամբ, ինքը հրաժարվել է պատգամավորական մանդատից, որպեսզի լինի ժողովրդի հետ։
««Լելո» խմբակցությունը խորհրդարանում բոյկոտ է հայտարարել, քանի որ մարդկային կյանքին վտանգ է սպառնում, անկախ նրանից, թե ես ինչ վերաբերմունք ունեի նրա կամ ինչ վերաբերմունք ուներ նա իմ նկատմամբ։ Նա եղել է Վրաստանի նախագահ ու ունի նույն բժշկական սպասարկման իրավունքը, որպեսզի այս խելագարությունը չհանգեցնի ճակատագրական սխալի։ Ես խայտառակեցի այն վրացուն, ով գնում է բանտի դռան մոտ ու հայհոյում բանտարկյալի մորը։ Սա Վրաստանը չէ: Ես հայտարարել եմ, որ դուրս եմ գալիս խորհրդարանից, բայց մեր խմբակցությունը մնում է այնտեղ, որ մինչև վերջին պահը միգուցե սահմանադրական փոփոխություններն անցկացնենք, ուստի չենք հանձնվի։ Ես դուրս եկա կանգնելու ձեր կողքին, լինելու ձեզնից մեկը՝ այդպիսով ինքս ինձ ասելով, որ հետքայլ չեմ ունենա։ Ես ճիշտ չեմ լինի հանրահավաքում լինեմ ձեր հետ, հետո խոսեմ պատգամավորական աթոռից: Ես ձեզ հետ կլինեմ խաղաղ, հաստատակամ, և կլինեմ, մինչև այս երկրում արդար ընտրություններ չլինեն, մինչև արդար դատավարություն չլինի, մինչև մեր անվտանգությունը պաշտպանող այս տղաները վերջ չտան Վրաստանում սև մտածելակերպին։ Մենք պետք է ավարտենք հին տղաների ժամանակը»,- ասել է Խազարաձեն։