Կառավարությունը ծանոթացել է էլեկտրոնային ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ նախագահի շնորհանդեսին
Կառավարությունը ծանոթացել է էլեկտրոնային ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ նախագահի շնորհանդեսին

Վրաստանի կառավարությունը ծանոթացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի շնորհանդեսին ընտրական գործընթացում էլեկտրոնային տեխնոլոգիաների ներդրման հետ կապված օրենսդրական նորամուծությունների և ընթացակարգերի մասին։ Տեղեկությունը տարածում է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Ըստ նրանց հաղորդագրության՝ ԿԸՀ նախագահը վարչապետի և նախարարների կաբինետի անդամների հետ մանրամասն խոսել է 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների ԿԸՀ նախապատրաստման գործընթացի և տեխնոլոգիական նորամուծությունների մասին՝ կապված էլեկտրոնային ընտրությունների հետ։

Ինչպես նշեց վարչապետը, ընտրությունները էլեկտրոնային եղանակով անցկացնելը և այս ուղղությամբ բարեփոխումների իրականացումը կնպաստեն ընտրությունների էլ ավելի թափանցիկությանը։

Վրաստանում այս տարի առաջին անգամ կանցկացվեն էլեկտրոնային ընտրություններ։ Այս կապակցությամբ ընտրական վարչությունը տեղեկատվական քարոզարշավ է իրականացնում հանրապետության ողջ տարածքում՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կառույցներում։