Կառավարությունը սկսում է Անակլիայի նախագծի նոր մրցութային առաջարկության նախապատրաստական գործընթացը
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը «Անակլիայի զարգացման ընկերակցության» հետ ներդրումային պայմանագրի խզման վերաբերյալ տարածում է հայտարարություն:
Ըստ նախարարության, Վրաստանի կառավարության և «Անակլիայի զարգացման ընկերակցության» միջև կնքված պայմանագիրը խզվել է բոլոր իրավական հիմքերի և նորմերի պաշտպանությամբ:
Հետևաբար, նախարարությունում պարզաբանում են, որ ցանկացած հայտարարություն, կառավարության և ընկերակցության միջև նշված պայմանագրի շրջանակներում հարաբերությունների շարունակման հնարավորության մասին, կեղծ է և ծառայում է միայն քաղաքական շահարկումներին:
«Ցավոք, շարունակվում է Անակլիայի նավահանգստի նախագծի օգտագործումը քաղաքական նպատակներով և կա հասարակությանը միտումնավոր մոլորեցնելու փորձ: Վրաստանի կառավարության 2020 թվականի հունվարի 9-ի որոշումը, պայմանագրի դադարեցման մասին, գրավոր հաղորդագրությամբ, նույն օրը ուղարկվել է Անակլիայի զարգացման ընկերակցությանը և պայմանագիրը պաշտոնապես դադարեցվել է: Ներդրումային պայմանագիրը իսկապես նախատեսում է 60-օրյա նախնական արբիտրաժային ժամկետ, սակայն այդ ժամկետից պետք է օգտվի այն կողմը, որը մտադիր է սկսել արբիտրաժային վեճը: Կողմերի միջև 60-օրյա բանակցությունները չեն նախատեսում ներդրումային պայմանագրի վերականգնում և ընկերակցության կողմից նախագծի վրա աշխատանքի շարունակման հնարավորություն: Պայմանագիրը դադարեցվել է բոլոր իրավական նորմերի համաձայն, և այն չի կարող վերականգնել: Այսպիսով, Վրաստանի կառավարության և Անակլիայի զարգացման ընկերակցության միջև պայմանագրային կապը դադարեցվում է: Համապատասխանաբար, կառավարության և ընկերակցության միջև նշված պայմանագրով հարաբերությունների շարունակման վերաբերյալ ցանկացած հայտարարություն կեղծ է և ծառայում է միայն քաղաքական շահարկումներին»,- ասված է հայտարարության մեջ:
Ինչ վերաբերում է Անակլիայի նավահանգստի նախագծի հեռանկարին, հայտարարության մեջ նշվում է, որ Վրաստանի կառավարությունը վերահաստատում է խորջրյա նավահանգստի կառուցման կարևորությունը և սկսում է նախագծի նոր մրցութային առաջարկության նախապատրաստական ընթացակարգը: