Կառավարությունը կարևոր քայլեր է ձեռնարկել Դաունի համախտանիշով համաքաղաքացիների առողջապահական, կրթական, սոցիալական և զբաղվածության ոլորտներում լիարժեք ինտեգրման համար. Իրակլի Ղարիբաշվիլի
Այսօր ողջ աշխարհի հետ միասին նշում ենք Դաունի համախտանիշի միջազգային օրը,- այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Կառավարության ղեկավարը նշում է, որ կառավարությունը կարևոր քայլեր է ձեռնարկել Դաունի համախտանիշով համաքաղաքացիների առողջապահական, կրթական, սոցիալական և զբաղվածության ոլորտներում լիարժեք ինտեգրման, նրանց ինքնիրացման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։
«Միասին մենք կառուցում ենք իրավահավասար մարդկանց հասարակություն, որտեղ բոլորը հավասար հնարավորություններ ունեն՝ կրթական, ստեղծագործական, սպորտային, գործարար կամ հանրային ոլորտներում մասնակցության համար: Այնտեղ, որտեղ բոլորը հնարավորություն ունեն աշխատելու և արժանապատիվ կյանքով ապրելու՝ հանուն երկրի բարօրության։ Այնտեղ, որտեղ կարևոր է ոչ թե քրոմոսոմների քանակը, այլ հոգատարությունը, որը մենք ցուցաբերում ենք միմյանց հանդեպ:
Մեր կառավարությունը կարևոր քայլեր է ձեռնարկել Դաունի համախտանիշով համաքաղաքացիների առողջապահական, կրթական, սոցիալական և զբաղվածության ոլորտներում լիարժեք ինտեգրման, նրանց ինքնիրացման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Մենք առանձնահատուկ կարևորում ենք այնպիսի իրավիճակի ստեղծումը, որտեղ նրանք ավելի ու ավելի ակտիվորեն կներգրավվեն իրենց բարեկեցության հարցերով որոշումների կայացման գործընթացում։
Անձամբ իմ և Վրաստանի կառավարության անունից խոստանում եմ, որ մենք կշարունակենք ակտիվ աշխատել այս ուղղությամբ։ Նրանցից յուրաքանչյուրին և նրանց ընտանիքներին մաղթում եմ խաղաղություն, երկարակեցություն և բարօրություն»,- ասված է վարչապետի հայտարարության մեջ։