Կառավարությունը և բանկային սեկտորը զբոսաշրջային ոլորտին օգնելու նպատակով պայմանավորվել են համակարգված քայլերի ձեռնարկման վերաբերյալ
Վրաստանի կառավարությունը, ազգային բանկը և մասնավոր բանկերը, կորոնավարակի տարածմամբ զբոսաշրջության ոլորտին հասցված վնասը նվազեցնելու կապակցությամբ, իրականացնելու են համակարգված քայլեր,- պայմանավորվածությունն այս մասին ձեռք է բերվել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և մասնավոր բանկերի ղեկավարների միջև կայացած հանդիպմանը:
Ըստ Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության, հանդիպման ձևաչափում քննարկվել են նոր կորոնավարակի տնտեսական ազդեցությունը, մասնավորապես այդ վարակի հանդեպ ամենա խոցելի ոլորտներից մեկի, զբոսաշրջությանը հասցված վնասը: Շեշտը դրվել է բանկային ոլորտի և պետության կողմից հատուկ քայլերի վրա, որ նվազագույնի հասցվի այդ ոլորտի տնտեսական վնասը:
Հանդիպմանը որոշվել է, որ ստեղծվելու է աշխատանքային գործուն մեխանիզմ, կառավարության տնտեսական թիմի, ազգային բանկի և բանկային հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ, որն առաջիկա օրերին կներկայացնի կոնկրետ քայլերի ծրագիր, զբոսաշրջության ոլորտին օժանդակելու համար:
Վարչապետը նշել է, որ Վրաստանի կառավարությունը բանկային հատվածին այս գործընթացում համարում է հիմնական դաշնակիցներից մեկը և պատրաստ է արդյունավետ համագործակցության համար:
Բանկային ոլորտը պատրաստակամություն է հայտնել աջակցել զբոսաշրջության ոլորտին զանազան ձևերով, եթե զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները, կորոնավարակի տարածման պատճառով, որոշակի խնդիրներ ունենան ընթացիկ վճարումների հետ կապված:
Հանդիպմանը կողմերը պայմանավորվել են, որ այսօր հիմնական խնդիրն է այդ հատվածներում հնարավորինս շատ դրամական ռեսուրս լինի, որպեսզի չդադարեցվեն ընթացիկ նախագծերը և այդ ուղղությամբ՝ պետությունը, ազգային բանկը և մասնավոր բանկերը կձեռնարկեն համապատասխան քայլեր:
Հանդիպմանը ներկա էին նաև կառավարության տնտեսական թիմի նախարարները և ազգային բանկի նախագահը: