Կառավարության վարչակազմում ընթանում է Ենս Ստոլտենբերգի ու Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
Կառավարության վարչակազմում ընթանում է Ենս Ստոլտենբերգի ու Իրակլի Կոբախիձեի հանդիպումը

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն դեմ առ դեմ հանդիպում են անցկացնում։

Հանդիպումն անցկացվում է կառավարության աշխատակազմում։ Հանդիպումից հետո լրատվամիջոցների հետ համատեղ հայտարարություններ կարվեն։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այսօր ժամանել է Վրաստան, իսկ մարտի 19-ին Վրաստանից Երեւան կմեկնի։