Կառավարության վարչակազմը նախարարների կաբինետի կազմի և կառավարական ծրագրի վերաբերյալ տարածում է պաշտոնական տեղեկություն
Կառավարության վարչակազմը նախարարների կաբինետի կազմի և կառավարական ծրագրի վերաբերյալ տարածում է պաշտոնական տեղեկություն

Վրաստանի վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան, Վրաստանի սահմանադրության ու խորհրդարանի կանոնակարգին համապատասխան, տասներրորդ գումարման խորհրդարան է ներկայացրել նախարարների կաբինետի կազմը և կառավարական՝ «Եվրոպական պետության կառուցում» ծրագիրը: Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը:

Կառավարության վարչակազմը նախարարների կաբինետի կազմի և կառավարական ծրագրի վերաբերյալ տարածում է պաշտոնական տեղեկություն:

Կառավարության կաբինետի կազմում նախարարների թեկնածուներ են ներկայացվել.

  • Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար – Միխեիլ Չխենկելի
  • Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար – Լևան Դավիթաշվիլի
  • Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար – Նաթիա Թուրնավա
  • Պաշտպանության նախարար – Իրակլի Ղարիբաշվիլի
  • Արդարադատության նախարար – Գոչա Լորթքիփանիձե
  • Բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար – Էկատերինե Տիկարաձե
  • Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար – Մայա Ցքիտիշվիլի
  • Արտաքին գործերի նախարար – Դավիթ Զալկալիանի
  • Ֆինանսների նախարար – Իվանե Մաճավարիանի
  • Ներքին գործերի նախարար – Վախտանգ Գոմելաուրի
  • Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական ​​նախարար – Թեա Ախվլեդիանի:

Ինչ վերաբերում է «Եվրոպական պետության կառուցում» կառավարական ծրագրին, դրա հիմնական նպատակն է հաղթահարել համավարակով առաջացած ճգնաժամը, տնտեսության արագ վերականգնումն ու զարգացումը, յուրաքանչյուր քաղաքացու համար կայուն և անվտանգ միջավայրի ստեղծումը, կառուցվածքային բարեփոխումների շարունակումը:

Միևնույն ժամանակ, երկիրը կշարունակի քայլեր ձեռնարկել ժողովրդավարության ամրապնդման և արտաքին ասպարեզում եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման ձգտելուն: Հաջորդ տարիների հիմնական խնդիրը կլինի երկրի ինստիտուցիոնալ, տնտեսական և սոցիալական նախապատրաստումը՝ 2024 թվականին Եվրամիությանը լիիրավ անդամության հայտ ներկայացնելու համար:

Ելնելով այս նպատակներից, Վրաստանի կառավարության ջանքերը երկրի տնտեսության արագ վերականգնման և զարգացման, ինչպես նաև ուժեղ, միավորված և ժողովրդավարական պետություն կառուցելու համար, կենտրոնանալու են հետևյալ չորս հիմնական ուղղությունների վրա

  • Արտաքին քաղաքականություն, անվտանգություն, հակամարտությունների լուծում և մարդու իրավունքներ
  • Տնտեսական զարգացում
  • Սոցիալական քաղաքականություն և մարդկային կապիտալի զարգացում
  • Պետության կառավարում

Յուրաքանչյուր առանցքային ոլորտ ներառում է կառավարության կողմից նախանշված տեսլական և գործողությունների հատուկ քայլեր, որոնք մանրամասնորեն ներկայացված են օրենսդիր մարմնին ներկայացված կառավարության ծրագրում: