Կառավարության վարչակազմ. Վրաստանի կառավարությունը դատապարտում է Մոսկվայում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվեցին տասնյակ անմեղ մարդիկ, մեր ցավակցությունը ռուս ժողովրդին 
Կառավարության վարչակազմ. Վրաստանի կառավարությունը դատապարտում է Մոսկվայում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվեցին տասնյակ անմեղ մարդիկ, մեր ցավակցությունը ռուս ժողովրդին 

«Վրաստանի կառավարությունը դատապարտում է Մոսկվայում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվեցին տասնյակ անմեղ մարդիկ»,- նշված է Վրաստանի կառավարության վարչակազմի տարածած հայտարարության մեջ։

«Ցավակցում ենք ռուս ժողովրդին։ Ցավակցում ենք մահացածների ընտանիքներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է հաղորդագրությունում։

Մոսկվայում՝ «Crocus City Hall»-ում գիշերը մի քանի զինված անձինք ներխուժել են համերգի հանդիսատես ու կրակ բացել։ Վերջին տվյալներով՝ հարձակման արդյունքում զոհվածների թիվը գերազանցել է 60-ը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «Կրոկուս Սիթի Հոլի» վրա հարձակումը գնահատել է որպես ահաբեկչություն։