Կառավարության վարչակազմ. Վարչապետը պատրաստակամություն է հայտնել հավելյալ հանդիպել բիզնեսի ներկայացուցիչների հետ, ովքեր տարբեր դիրքորոշումներ ունեն կառավարության ընթացքի վերաբերյալ
Կառավարության վարչակազմ. Վարչապետը պատրաստակամություն է հայտնել հավելյալ հանդիպել բիզնեսի ներկայացուցիչների հետ, ովքեր տարբեր դիրքորոշումներ ունեն կառավարության ընթացքի վերաբերյալ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ հանդիպել է խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկրում տեղի ունեցող իրադարձությունները։

Զրույցում շոշափվել են ընթացիկ գործընթացների վերաբերյալ կառավարության տեսլականն ու ապագա առաջնահերթությունները։ Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Վրաստանի կառավարությունը հավատարիմ է երկրի եվրոպական ուղուն և եվրաինտեգրման առումով մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը դա է վկայում։

Հանդիպումն անցավ հարցուպատասխանի ռեժիմով։ Վարչապետը պատասխանել է բիզնեսին առնչվող բոլոր հարցերին։

Կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել հավելյալ հանդիպել բիզնեսի ներկայացուցիչների հետ, ովքեր տարբեր դիրքորոշումներ ունեն կառավարության ընթացքի վերաբերյալ։

Կառավարությունում կայացած հանդիպմանը ներկա էին ավելի քան 100 բիզնեսի ներկայացուցիչներ։