Կառավարության նոր կառուցվածքի շնորհանդեսը Մամուկա Բախտաձեն անց է կացնելու վաղը
Կառավարության նոր կառուցվածքի շնորհանդեսը Մամուկա Բախտաձեն անց է կացնելու վաղը

Կառավարությունում մնալու է 11 նախարարություն և այդ քանակը բավարար է արդյունավետ գործունեություն ծավալելու համար,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն:

«Վաղը անց ենք կացնելու կառավարության նիստ, որի ժամանակ զրուցելու ենք, թե ինչ նոր կառուցվածքով ենք ներկայանալու խորհրդարան: Կարող եմ հաստատել, որ նախարարությունների քանակը չի գերազանցելու 11-ը: Ինչպես ասել եմ, այդ քանակը բավարար է արդյունավետ աշխատանքի համար»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Վարչապետը չի կոնկրետացրել թե ով է մնալու նոր կառավարությունում և լինելու է թե ոչ արդարադատության նախարարի պաշտոնում Թեա Ծուլուկիանին:

Կառավարությունում կառուցվածքային փոփոխությունների մասին, վարչապետը կոնսուլտացիաներ է վարել խորհրդարանային մեծամասնության ներկայացուցիչների հետ: