Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի ղեկավարությամբ, կառավարության գրասենյակում տեղի է ունեցել ներդրողների խորհրդի նիստ:
Խորհրդի նիստին առաջին անգամ մասնակցել է, Եվրամիության հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալ, Կատերինա Մատերնովան, որը նիստին ներկայացրել է Եվրամիության նոր արտաքին ներդրումային ծրագիրը:
Հանդիպմանը զրուցել են այն բարիքների մասին, որը Վրաստանը կարող է ստանալ Եվրամիության նախաձեռնությունների շրջանակներում, որի համաձայն գալիք 4 տարիների ընթացքում նախատեսվում է տրամադրել 4,1 մլրդ. եվրո:
Կատերինա Մատերնովան նշել է, որ երկրի արագ զարգացման համար Վրաստանի կառավարության կողմից մշակած չորս կետից բաղկացած ծրագիրը հաջող է, իսկ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման տեսանկյունից, Վրաստանը դարձրել է տարածաշրջանում օրինակելի երկիր:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, շնորհակալություն է հայտնել Եվրամիության հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալ Կատերինա Մատերնովային, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին, Վրաստանին աջակցության համար:
Հեղինակ -
Edgar Barsegyan