Կառավարության և ազգային բանկի համատեղ աշխատանքի արդյունքում, մենք ստացել ենք մոտ 700 միլիոն արտարժութային ռեսուրս, որոնք ուղիղ և արագ պետք է առաքվի մեր տնտեսությանը. Գիորգի Գախարիա
Կառավարության և ազգային բանկի համատեղ աշխատանքի արդյունքում, մեր բանկային համակարգում ազատվել է մոտ 700 միլիոն արտարժութային ռեսուրս, որոնք ուղիղ և արագ պետք է առաքվի մեր տնտեսությանը»,- այս հայտարարությունը վարչապետ Գիորգի Գախարիան արել է մինչ կառավարության նիստը:
«Համակարգված աշխատանքը պետք է շարունակվի, քանզի մեր տնտեսությունը կանգնած է մարտահրավերների առջև, օրինակ լարիի կուրսը, որը բոլորս լավ հասկանում ենք ուղիղ ազդում է մեր քաղաքացիների առօրյաի վրա: Սակայն ցանկանում եմ նշել, որ կառավարության և ազգային բանկի միջև համակարգված աշխատանքը շարունակվելու է և լինելու է արդյունավետ», – ասել է Գիորգի Գախարիան:
Նրա խոսքով, ազգային բանկի կողմից վերջին ժամանակներում ընդունած որոշումները ամբողջովին ստացել են Վրաստանի կառավարության աջակցությունը: