Կառավարող թիմը քաղաքական սպեկտրին առաջարկում է, խորհրդարանում մեծամասնական մանդատը կրճատվի մինչև 50-ը
Կառավարող թիմը քաղաքական սպեկտրին առաջարկում է, պահպանվի գործող խառը ընտրական համակարգը, սակայն համամասնական բաժինն այս համակարգում ավելանա մինչև երկու երրորդը,- այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն՝ ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:
Նրա խոսքով, դրա շուրջ համաձայնության գալու դեպքում, համամասնական կարգով կընտրվի 100 պատգամավոր, իսկ մեծամասնական մանդատը կկրճատվի մինչև 50-ը:
«Քաղաքական սպեկտրին մենք առաջարկում ենք նախաձեռնություն, պահպանել գործող խառը ընտրական համակարգը, սակայն մինչև երկու երրորդն ավելացնել համամասնական մասն այս համակարգում: Այս առաջարկի շուրջ համաձայնության գալու դեպքում, համամասնական կարգով կընտրվի 100 պատգամավոր, իսկ մեծամասնական մանդատը կկրճատվի մինչև 50-ը»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:
Խոսքը վերաբերում է 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին: