Կառավարող թիմը ընտրական համակարգի հետ կապված պատրաստել է կոնկրետ առաջարկներ, որը կներկայացնի ընդդիմության հետ հանդիպմանը
Կառավարող թիմը ընտրական համակարգի հետ կապված պատրաստել է կոնկրետ առաջարկներ, որը կներկայացնի ընդդիմության հետ հանդիպմանը

Կառավարող թիմը ընտրական համակարգի հետ կապված պատրաստել է կոնկրետ առաջարկներ,- այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն՝ ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ:

Նրա խոսքով, առաջարկը պետք է հավասարակշիռ և ընդունելի լինի գործընթացին ներգրավված բոլոր կողմերի համար:

Բացի այդ, խորհրդարանի նախագահը նշել է, որ հանդիպման ավարտից հետո մամուլի համար հանդես կգա մեկնաբանությամբ, թե որն է կառավարող թիմի առաջարկը: