Կարասինի գնահատականները մեկ անգամ ևս ընդգծում են Ռուսաստանի քաղաքականությունը՝ անտեսել Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը. Դավիթ Դոնդուա
Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Դոնդուան, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հարցազրույցի հետ կապված արել է մեկնաբանություն:
Դավիթ Դոնդուայի խոսքով, վրդովեցուցիչ է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալի գնահատականները, որոնց համաձայն, Դոնդուայի հայտարարությամբ, նա մեկ անգամ ևս ընդգծում է Ռուսաստանի քաղաքականությունը, անտեսել Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը և խուսափել 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի պայմանագրի կատարումից:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հայցազրույցը հրապարակել էր «Կոմերսանտ»-ը: