Կարակասում պայթյուններ են լսվել, քաղաքի վրայով ցածր թռչող ինքնաթիռ է նկատվել
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում պայթյուններ են լսվել, քաղաքի վրայով ցածր թռչող ինքնաթիռ է նկատվել։ Այս մասին հայտնել է «Սի Էն Էն»-ը։
Հաղորդագրությունների համաձայն՝ Վենեսուելայի մայրաքաղաքում տեղի են ունեցել մի քանի հզոր պայթյուններ։
Կարակասի մի քանի շրջաններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Դրանց թվում է քաղաքի հարավային մասը, որտեղ գտնվում է խոշոր ռազմական բազա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է նոր միջոցներ ձեռնարկել Վենեսուելայում թմրանյութերի ապօրինի շրջանառության ենթադրյալ ցանցերի դեմ, և որ «շուտով» կսկսվեն ցամաքային հարվածները։
Հունվարի 2-ին Վենեսուելան հայտարարել է, որ պատրաստ է Միացյալ Նահանգների հետ համաձայնագիր կնքել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար։