Կապիտոլիումի շենքում Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը ներկա կլինի մոտ 2600 հյուր
Կապիտոլիումի շենքում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը ներկա կլինի մոտ 2600 հյուր։
Մասնավորապես, մոտ 800 մարդ ներկա կլինի Թրամփի երդմնակալությանը Կապիտոլիումի ռոտոնդայում, ևս 1300 հյուրեր կլինեն Կապիտոլիումի Ազատության սրահում, իսկ 500 հոգի կլինի Այցելուների կենտրոնի թատրոնում։
Այսպիսով, Կապիտոլիումի շենքում կայանալիք արարողությանը ներկա կլինի մոտ 2600 մարդ։
Երդման արարողությունը Կապիտոլիումի աստիճանների փոխարեն այսօր տեղի կունենա Կապիտոլիումի Ռոտոնդայում։ Դրա պատճառը Վաշինգտոնում սաստիկ սառնամանիքն է։ Վերջին անգամ Կապիտոլիումի շենքում երդման արարողությունը եղել է 1985 թվականին՝ Ռոնալդ Ռեյգանի երդմնակալության ժամանակ։