Կանեփի աճեցման օրինագիծը խորհրդարանից հետ կանչելով հարցը փակված է. Գիորգի Գախարիա
Կանեփի աճեցման օրինագիծը խորհրդարանից հետ կանչելով հարցը փակված է. Գիորգի Գախարիա

Մեզ համար այսօրվա հանդիպմանը ամենակարևորը մարիխուանայի կիրառման կարգավորման մասն էր, որը կունենա մեծագույն արդյունք,- այս մասին լրագրողներին է հայտնել ՆԳ նախարար Գիորգի Գախարիան՝ Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ հանդիպումից հետո:

Ինչպես նշել է Գախարիան, քննարկումը վերաբերել է նաև կանեփի աճեցմանը բժշկական նպատակներով:

Հարցին,օրինագծի հետ կանչումը նշանակում է, թե ոչ, որ այս թեմայով այլևս չի լինի խոսակցություն, Գախարիան հայտարարում է. «Այո, դա նշանակում է, որ հարցը փակված է»: