Կանեփի աճեցման մասին օրինագծի հարցով Իրակլի Կոբախիձեն և Գիորգի Գախարիան հանդիպելու են Իլիա Երկրորդին
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հանդիպելու են Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդին:
Այս մասին տեղեկությունն Առաջին ալիքին են հայտնել պատրիարքարանում:
Հանդիպումը նշանակված է 12:00-ին, որի թեման, գոյություն ունեցող տեղեկությամբ, լինելու է կանեփի աճեցման մասին օրինագիծը: