Կանը Բայեռնի նախագահության հիմնական թեկնածուն է
Կանը Բայեռնի նախագահության հիմնական թեկնածուն է

Մյունհենի «Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանը, հնարավոր է դառնա ակումբի նախագահ: Նա այս պաշտոնի հիմնական թեկնածուն է: Sport Bild-ի լրատվությամբ, հայտնի ֆուտբոլիստը մեծ վստահություն է վայելում այժմյան նախագահ ՈՒլի Հյոնեսից: Հյոնեսը ապագա նախագահի պաշտոնում տեսնում է նրան: Հյոհեսը մի քանի օր առաջ հայտարարել է, որ 2-3 տարում լքելու է թիմը: Չի բացառվում, որ Կանը դեռ զբաղեցնի թիմի մարզական տնօրենի, որից հետո նախագահի պաշտոնը: Դեռևս անհայտ է կպահպանի իր պաշտոնը թե ոչ թիմի գլխավոր տնօրեն Կառլ Հայնց Ռումենիգեն, որի պայմանագիրը լրանում է մինչև տարեվերջ: