Կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերց. Ես համաձայն չեմ, որ Թրամփի շրջապատից որևէ մեկը փորձում է միջամտել Գերմանիայի ընտրություններին

17:18, 07.02.2025

Պահպանողական կուսակցությունից Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը մտահոգություն է հայտնել «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցության՝ ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկի աջակցության կապակցությամբ։ Այս մասին Մերցը խոսել է գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Մերցն ասել է, որ ծրագրում է այդ հարցը քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Ես հստակ դիրքորոշում ունեմ այս հարցում և կկիսեմ այն՝ ես համաձայն չեմ Թրամփի շրջապատից որևէ մեկի կողմից Գերմանիայի ընտրություններին ուղղակիորեն միջամտելու փորձի հետ»,- ասել է Մերցը։

Տեղեկացնենք, որ փետրվարի 23-ին Գերմանիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Նմանատիպ