Կանարյան կղզիներում հրդեհը տարածված է 10 հազար հեկտարի վրա

Կանարյան կղզիներում անտառում ավելացել է կրակի տարածման արեալը: Ինչպես հայտարարում են արտակարգ իրավիճակների ծառայությունում, կրակն այժմ տարածված է 10 հազար հեկտարի վրա:

Հրդեհի պատճառով սեփական տունը ստիպված է եղել լքել 9000 մարդ:

Հրդեհն անտառում բռնկվել էր օգոստոսի 17-ին: Տարածված տեղեկությամբ, հրդեհը մոտենում է Տամադաբայի ազգային այգուն: Տեղի իշխանությանը սեփական ուժերով չի հաջողվում մարել կրակը և օգնություն են խնդրում Իսպանիայի կենտրոնական կառավարությունից: