Կանադայում, դանակով զինված կինը հարձակվել է ավտոբուսի ուղևորների վրա

Կանադայում, դանակով զինված կինը հարձակվել է ավտոբուսի ուղևորների վրա: Վիրավորվել է առնվազն 4 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել Օնտարիոյի գավառում գտնվող Բրամտոն քաղաքում:

Բոլոր տուժածները հոսպիտալիզացվել են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Տեղական մամուլի փոխանցմամբ, հարձակվողը արդեն ձերբակալված է: Նա մեղադրվում է չորս մարդու կանխամտածված սպանելու փորձի մեջ: Հարձակման մոտիվը անհայտ է: