Կանադայի վարչապետ. Ես վշտացած եմ Վանկուվերի փառատոնում տեղի ունեցած սարսափելի իրադարձություններից և իմ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին

11:55, 27.04.2025

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին արձագանքել է Վանկուվերում ֆիլիպինյան փառատոնի ժամանակ տեղի ունեցած ավտովթարին։ Սոցցանցերում Քարնին ցավակցություն է հայտնել և նշել, որ իշխանությունները ուշադիր հետևում են իրավիճակին։

«Ես վշտացած եմ այսօր երեկոյան Վանկուվերում Լապու-Լապու փառատոնում տեղի ունեցած սարսափելի իրադարձություններից։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին, ֆիլիպին-կանադական համայնքին և Վանկուվերի բոլոր բնակիչներին։ Մենք բոլորս սգում ենք ձեզ հետ միասին։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և շնորհակալություն ենք հայտնում արտակարգ ծառայություններին իրենց արագ գործողությունների համար», – գրել է Կանադայի վարչապետը։

Կանադայի Վանկուվեր քաղաքում մեքենան մխրճվել է փառատոնի ժամանակ հավաքված ամբոխի մեջ։ Ոստիկանության տվյալներով՝ կան զոհեր և վիրավորներ։ Ոստիկանությունը չի նշել զոհերի թիվը։ Մեքենայի վարորդը ձերբակալվել է։ Դեռևս հայտնի չէ՝ հարձակում էր դա, թե ոչ։ Դեպքը տեղի է ունեցել Ֆիլիպինյան տոնակատարության ժամանակ։

Նմանատիպ