Կանադայի Վանկուվեր քաղաքում մեքենան մխրճվել է փառատոնի ժամանակ հավաքված ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ

10:41, 27.04.2025

Կանադայի Վանկուվեր քաղաքում մեքենան մխրճվել է փառատոնի ժամանակ հավաքված ամբոխի մեջ։ Այս մասին հայտարարում է ոստիկանությունը։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչների հաղորդմամբ, կան զոհեր և վիրավորներ։ Ոստիկանությունը չի նշել զոհերի թիվը։

Մեքենայի վարորդը ձերբակալվել է։ Դեռևս հայտնի չէ՝ միջադեպը հարձակում է եղել, թե ոչ։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել ժամը 20:00-ի սահմաններում, Ֆիլիպինական տոնի ժամանակ։ Դեպքի վայր են մոբիլիզացվել շտապօգնության և փրկարարական խմբեր։

Նմանատիպ