Կանադայի նոր վարչապետ Մարկ Քարնին Ռուսաստանին կոչ է անում գալ բանակցությունների սեղանի շուրջ
Կանադայի նոր վարչապետ Մարկ Քարնին Ռուսաստանին կոչ է արել գալ բանակցությունների սեղանի շուրջ։ Քարնին ասել է, որ ինքը զրուցել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և մերձավոր դաշնակիցների հետ «Ուկրաինայում խաղաղության ճանապարհը քննարկելու համար»։
Կանադայի նոր վարչապետն ասում է, որ իր երկիրը պաշտպանում է Ուկրաինայում անհապաղ զինադադարի առաջարկը։
«Այժմ Ռուսաստանը պետք է դադարեցնի հարձակումները։ Ժամանակն է, որ Ռուսաստանը կամավոր նստի բանակցությունների սեղանի շուրջ»,- գրել է Կանադայի վարչապետը սոցցանցերում։
Մարկ Քարնին նշել է, որ Կանադան Ուկրաինայի հավատարիմ դաշնակիցն է։
«Մենք կապահովենք, որ Ուկրաինան ունենա ռազմական աջակցություն, որն անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար՝ այժմ և ապագայում», – հավելել է Կանադայի վարչապետը։